Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ճարպակալում

7 ճշմարտություն նիհարելու մասին

7 ճշմարտություն նիհարելու մասին

Ժամը 6-ից հետո կարելի է ուտել: Կարևոր չէ, թե երբ եք ուտում: Իրականում, մեծ քաշի խնդիրը պետք է փնտրել սննդի քանակի, բաղադրության և Ձեր ամենօրյա ֆիզիկական ակտիվության մեջ: Եթե սիրում եք քնելուց առաջ ուտել, ապա դա երկար չի սպասեցնի իր բացասական հետևանքներով:

«Վատ» կալորիաներ ընդհանրապես չկան

Հավանաբար լսել եք, որ դժվարամարս ուտելիքը օգնում է ազատվել ավելորդ քաշից, քանի որ այն մարսելու համար օրգանիզմը այրում է մեծ թվով կալորիաներ: Երկար տարիներ նիհարել ցանկացողներին խորհուրդ է տրվել ուտել ցիտրուս և համեմ՝ որպես կալորիա չպարունակող սնունդ: Սակայն ցիտրուսը և համեմը պարունակում են կալորիաներ: Կարևոր է իմանալ, որ մարսողության վրա օրգանիզմի ծախսած կալորիաների քանակն անհամեմատ փոքր է ուտելիքի հետ ընդունվող կալորիաների քանակից:

Ուշադրություն դարձրեք հեղուկի կալորիաներին

Եթե Ձեր դիետան հիմնված է կալորիաների մանրակրկիտ հաշվարկի վրա, ինչը Դուք խանդավառությամբ կատարում եք, ամեն անգամ ուտելիս, մի մոռացեք հաշվել նաև Ձեր խմած հեղուկի կալորիաները: Հեղուկները ևս զուրկ չեն կալորիաներից: Օրինակցանկացած գազավորած քաղցր ըմպելիք կարող է պարունակել 500-1000 կիլոկալորիա չնայած արտադրողների կողմից խոստացված օգտակար հավելումներին, վիտամիններին և այլ հակաօքսիդանտներին: Լատտեյի մեկ սովորական բաժակը /500գ./ պարունակում է 260 կկալորիա, "Մարգարիտա" կոկտեյլի մեկ սովորական բաժակը /500գ./ օրգանիզմը ապահովում է ևս 500 կկալորիաներով: Բացի այդ, մարդու ուղեղը հակված չէ ճշգրիտ հաշվել հեղուկի հետ օրգանիզմ ներթափանցող կալորիաները, հետևաբար հեղուկ ընդունելիս այն չի ուղարկում արգելակման ազդանշաններ: Եթե Ձեր դիետան ենթադրում է ընդամենը 1200-1500 կկալորիաների օրական սպառում, ապա ցանկալի է դրանք ընդունել ուտելիքի, այլ ոչ թե հեղուկի միջոցով: Քաղցր հեղուկի փոխարեն խմեք ջուր, կանաչ թեյ և ցածր կալորիականությամբ այլ ըմպելիքներ:

Դեսերտը կարող է վերածվել ընթրիքի

Ժամանակ առ ժամանակ կազմակերպեք Ձեզ համար "խախտումների" օր: Շաբաթվա ընթացքում մեկ անգամ, օրինակ, կիրակի ճաշին կերեք մի կտոր համեղ թխվածք ընթրիքից հրաժարվելու պայմանով:

Դիետիկ ըմպելիքները գիրացնում են

Գիտնականները դեռ երկմտանքի մեջ են, իսկ փաստերն արդեն ապացուցել են, որ գազավորած դիետիկ ըմպելիքներ նախընտրող մարդիկ ավելի արագ են գիրանում, քան ոչ դիետիկ հեղուկներից օգտվողները և նրանք, ովքեր գազավորած ըմպելիք ընդհանրապես չեն խմում: Պատճառը, հավանաբար, դրանցում պարունակվող քաղցրացուցիչներն են:

Ցուրտ եղանակը օգնում է նիհարել

Այն գաղափարը, որ մարդիկ ձմռանը գիրանում են ցուրտ եղանակի, նյութախոխանակության փոփոխման և սառը ջերմաստիճանի պատճառով, չի համապատասխանում իրականությանը: Ձմռանը գիրանալու հիմնական պատճառը ֆիզիկական պասիվությունն է: Իսկ սառը ջերմաստիճանը ուժեղացնում է նյութափոխանակությունը, ինչի շնորհիվ մենք տաքանում ենք:

Դիետաները գործում են


Միայն ծույլ մարդիկ են պնդում, որ դիետաները իրենց չեն արդարացնում: Իրականում, նիհարելու համար կարելի է գնալ գրախանութ, ընտրել դիետաների մասին ձեռնարկ և հետևել որևէ դիետայի: Խնդիրներ առաջանում են, երբ ընտրված դիետան չի համապատասխանում Ձեր կենսակերպին: Նման դեպքում Դուք ի վիճակի չեք լինի Ձեր «առաքելությունը» մինչև վերջ կատարել, և դիետայի ընդհատումից հետո կորցրած քաշը արագ կվերականգնվի: Ընտրեք դիետա, որին կարող եք հետևել ողջ կյանքի ընթացքում: Եթե նախաճաշին սիրում եք ուտել սենդվիչներ, ապա ածխաջրերի սահմանափակ պարունակությամբ դիետան Ձեզ համար չէ:

Նման դիետային հետևելը հնարավոր է, եթե "տանել չեք կարողանում" կալորիաների մանրակրկիտ հաշվարկը, բայց ի վիճակի եք հետևել որոշակի սննդակարգի: Այս պարագայում ուշադրություն դարձրեք Աթքինսի դիետայի վրա: Եթե սիրում եք ձիթապտղի ձեթ /յուղ/, ապա կարող եք ընտրել Միջերկրական ծովի դիետան: Իսկ ամենակարևորը, աշխատեք Ձեր սովորությունների վրա:

Սկզբնաղբյուր. INFOmanka
Աղբյուր. slaq.am
Լուսանկարը. zdorovieinfo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ